Լրահոս
Հասարակական
20:09
16.02.26
118

Սարսափելի մեղադրանք՝ հոգևորականներին. թեժանում է հայ եկեղեցու դեմ իշխանության արշավը

Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում հավաք են անցկացնում Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները: Արգելված է Վեհափառի ելքը հանրապետությունից: Նրա դեմ ևս քրեական վարույթ է նախաձեռնվել: Կաթողիկոսին մեղադրում են կարգալույծ արված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանին Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու մասին դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար: Նոր փուլ մտած հակաեկեղեցական արշավը շարունակվում է հոգևորականությանն ուղղված նոր, կեղտոտ մեղադրանքներով: Եվ դա այն պահին, երբ հայտնի է դառնում, որ կեղծ են Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը՝ ըստ արտասահմանում արված փորձաքննությունների արդյունքների: