Լրահոս
Իրավական
15:25
30.03.21
96

Սա խայտառակություն է, երբ դատախազները վախենում են և չեն ներկայանում նիստին. Արամ Վարդևանյան

Խրոխտ ձայնով ամբողջ ընթացքում խոսող դատախազները այսօր հրաժարվեցին մասնակցել դատական նիստին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ դատախազությունը ուներ բացառիկ հնարավորություն՝ ցույց տալու, որ օրենքի գերակայությամբ են առաջնորդվում, ինչպես իրենց նիստերին ասում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: