Լրահոս
Աշխարհ
13:32
25.03.21
42

«Սա անհավանական ողբերգություն է». Բիլ Գեյթսը հայտնել է՝ երբ աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին

Img default alt hy

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շնորհիվ աշխարհը մինչև 2022 թվականի ավարտը կկարողանա լիովին վերադառնալ բնականոն կյանքին, լեհական Gazeta Wyborcza թերթին և TVN24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, փոխանցում է tert.am-ը։

«Սա անհավանական ողբերգություն է։ 2022 թվականի վերջին մենք նոր կկարողանանք լիովին վերադառնալ բնականոն կյանքին»,- ասել է Գեյսը՝ հավելելով, որ «միակ լավ նորությունը պատվաստանյութերի հասանելիությունն է»։

Գեյթսն իր բարեգործական հիմնադրամի միջոցով առնվազն 1,75 մլրդ դոլար է հատկացրել COVID-19 համավարակի դեմ գլոբալ պայքարի համար: