Լրահոս
Տնտեսական
19:34
03.02.26
447

Հայաստանը Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ստացել ՌԴ-ից

Img default alt hy

Հայաստանը Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է APA-ն։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի Հանրապետությունով տարանցիկ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ժամանել հացահատիկ տեղափոխող 25 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 1746 տոննա տարողությամբ։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկ տեղափոխող 285 երկաթուղային վագոն (մոտավորապես 19900 տոննա)՝ Ադրբեջանի միջոցով։

Աղբյուրը հայտնում է, որ Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող երկաթուղային վագոնները Ադրբեջանից Հայաստան են մեկնել փետրվարի 1-ին։