Լրահոս
Քաղաքական
13:14
11.02.26
86

ՔՊ-ականները վախ չափողի կարիք ունեն. Սևակ Խաչատրյան

Img default alt hy

Այս ամենը կապ ունի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Էջմիածնի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ խոսելով Վաղարշապատի ձերբակալությունների մասին։

«Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել, սա ՔՊ-ականների վախերն են Վաղարշապատից, ինձ թվում է, որ իրենք վախ չափողի կարիք ունեն:

Փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր միտք հայտնի ու հայացք ունենա, կենթարկվի կալանավորումների, ձերբակալությունների ու բռնաճնշումների»,- նշել է նա։