Լրահոս
Քաղաքական
19:45
17.02.26
100

Քոչարյանի երեք խնամիներից որևէ մեկին ասֆալտապատման որևէ ընկերություն չի պատկանում. Բագրատ Միկոյան

Երևանի փողոցներում բացված ահռելի փոսերի պատճառով քաղաքացիների զայրույթի մեծ ալիքի ֆոնին՝ քաղաքային իշխանությունը փորձում է իր այս ձախողման համար էլ մեղավոր կարգել նախկիններին: ՔՊ մամուլի կուսակցական օրգան Civic.am-ը, վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի ինչ-որ աղբյուր, մի հրապարակում է արել այն մասին, թե Կենտրոն վարչական շրջանում փոսալցման աշխատանքը դանդաղ է ընթանում, քանի որ այն, իբր, իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող AAB ընկերությունը: