Լրահոս
Քաղաքական
22:15
16.02.26
112

Փո՞սն է ընկել 100 միլիոն դրամը. խոստումներ՝ փռված երևանյան ասֆալտին

Փոսերը դարձել են Երևանի ձմեռ-գարուն սեզոնի թոփ թեման: Երևանի քաղաքապետարանի պնդումներին, թե ամեն ինչ արվում է անվտանգ երթևեկության համար, վարորդները զայրույթով, ակտիվիստները՝ փաստերով են պատասխանում: Բլոգեր Արթուր Չախոյանն «Հայլուր»-ի թղթակից Էդգար Ղուշչյանին ցույց է տվել, որ, օրինակ, Գայի պողոտայում ասֆալտի շերտը ընդամենը 3 սմ է, այնինչ 5 սմ պետք է լիներ: Իսկ դա ավելի քան 100 միլիոն դրամի յուրացում է նշանակում: