Լրահոս
Տնտեսական
17:04
04.12.20
75

Փնտրվում է Էկոնոմիկայի փոխնախարար

Img default alt hy

Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո առաջին քայլերից մեկը, որ արել է՝  նախարարի տեղակալ փնտրելն է:

Այսօր նախարարության կայքէջում, ապա ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվել է նախարարի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն, որտեղ թվարկվում են անհրաժեշտ մասնագիտական և անձնական հմտությունները.

«Կրթություն

Աշխատանքային փորձի նկարագիր՝ նշելով յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով

Հմտությունների նկարագիր՝ ցանկալի է թվերով

Խորը վերլուծական ունակություններ

Արդյունքներ տալու կարողություն (նկարագրել համապատասխան փորձը)

Քաղաքական հայացքների նկարագիր

Երեք հիմնական արժեքները

Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ազատ տիրապետում), երրորդ օտար լեզվի իմացությունը ցանկալի է»:

Փաստորեն, ժողովրդավարության բաստիոն Հայաստանում աշխատանքի ընդունվելիս կարևորվում է քաղաքական հայացքների նկարագիրը:

Իսկ յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով նկարագրելու համար էլ թերևս պետք է ունենալ վարչապետի կախարդական փայտիկը և 100 փաստերի բրոշյուրը՝ որպես օրինակ: