Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:37
24.02.21
58

Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի. հայտարարել են Պետդումայում

Img default alt hy

Պետդումայի՝ պաշտպանության հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը Անդրկովկասի հակամարտության արդյունքների հարցում:

Նրա խոսքով՝ նախ պետք է հասկանալ՝ Փաշինյանն ընդհանրապես տեղյակ է «Իսկանդեր»-ի մարտավարական և տեխնիկական բնութագրին և ինչի համար է կիրառվում այդ զինատեսակը:

«Նա երևի երբեք ռազմական գործին չի առնչվել: Ինչպե՞ս կարելի է հաշվել, որ արձակվել է 10 հրթիռ, իսկ պայթել է միայն մեկը: Իսկ ո՞ւր են ընկել մնացածը 9-ը և չեն պայթել: Եվ նա նման բան է դուրս տալիս ի լուր աշխարհի: Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է հրամապարակավ ներողություն խնդրի»,- նշել է Շերինը:

Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում: Ես անկեղծորեն այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչումն է կայանում բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ», - ասել է Շերինը։

Նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»: