Լրահոս
Քաղաքական
01:33
05.12.20
109

Պատերազմի օրերի մեր ժողովրդին հրամցվող սուտը քայքայեց մեր բանակը. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Եվս մեկ հարց, որի մասին կարծեք բավարար չափով չի խոսվել: Սուտը, որը ամեն օր հրամցվում էր մեր ժողովրդին պատերազմի օրերին, այդ սուտը այնպիսի մի խզում մտցրեց պատերազմի մասին պատկերացումների մեջ Ղարաբաղում, Հայաստանում, առաջին գծում, որ պարզապես քայքայեց մեր բանակը», նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով. «Երբ առաջին գծում զինվորը տեսնում է՝ ինչ է կատարվում, զինվորի ծնողները կարծում են, թե մենք այստեղ Գետաշեն ենք վերցրել, Շահումյան, շուտով Քուռ գետի վրա ենք դուրս գալու, սա բերում էր նրան, որ առաջին գծի զինվորը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, այսպիսի ստերի տարափից հետո մարդիկ դադարում էին վստահել պետությանը, մարդիկ մտածում էին, թե ինչ է կատարվում, որ մենք մի մեծ խաղի մաս ենք, թե մենք ով ենք, իսկ զինվորի համար պետության ներկայացուցիչը սպան է: Եվ անվստահությունը պետության նկատմամաբ անմիջապես տարածվում է անվստահության այդ սպայի նկատմամբ:

Բազմաթիվ էին դեպքերը, երբ որ զինվորը չէր ենթարկվում սպաներին, հատկապես մոբ ռեսուրսից, նաև համացանցում այնպիսի դրվագները շատ էին։ Ես չեմ հիշում այդպիսի դեպքեր 92-94 թվականներին, երբ մարդիկ դիրքեր չգնան: Համոզված եմ, որ պատճառը այդ սուտն է: Այդ սուտը բանակում չէր հորինվում, այդ սուտը հորինվում էր հայտնի ՊՈԱԿ-ում, այդ ֆեյքեր քշող ՊՈԱԿ-ում և դուք գիտեք, թե ում է ենթարկվում այդ ՊՈԱԿ-ը: Այս բոլոր պատճառները, որ ես նշում եմ, սրանք բանակում ծնված պատճառներ չեն, սրանք քաղաքական իշխանության սխալների արդյունք է, հետևաբար՝ մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել այս պատերազմում, մեր կառավարությունը, այդ քաղաքական թիմն է պարտվել, որովհետև իրենց քայլերը բերեցին նման հետևանքների»: