Լրահոս
Քաղաքական
21:30
17.02.26
362

Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Ալիևի հայտարարությանը. քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նկատենք, որ պաշտոնական Երեանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Թրամպի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի Երասխ, այլ՝ Նախիջեւանով դեպի Թուրքիա:

Այս թեմային ես անդրադարձել եմ Օրվա թեմայի նախօրեի թողարկմանը, որն Առավոտի հարթակներում է, իսկ հղումը՝ տելեգրամյան ալիքիս լրահոսում:

Ալիեւի հայտարարության հանդեպ Երեւանի լռությունը թերեւս վերհաստատում է այն, ինչի մասին խոսել եմ նախորդ շաբաթավերջին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո, երբ նա փորձեց ներկայացնել, թե իբր Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումն է որոշ երկրների համար խնդիրը: Դրա վերաբերյալ իմ մեկնաբանություն գրառման մեջ կարծիք հայտնեցի, որ մեծ հավանականությամբ սա ընդամենը քարոզչական հնարք է, որի նպատակը Թրամպի ուղու հարցում եւս մեկ դիվանագիտական-քաղաքական ձախողում արդարացնելն է»: