Լրահոս
Միջազգային
23:00
17.02.26
130

Օմանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջընթացի մասին

Img default alt hy

Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի գնահատմամբ՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև Ժնևում անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է լավ առաջընթացով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Օմանի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Х-ի միկրոբլոգում։

Նա կառուցողական է բնութագրել հանդիպումների մթնոլորտը՝ նշելով, որ բանակցություններն ավարտվել են ընդհանուր նպատակների և ընթացիկ տեխնիկական հարցերի հստակեցման համար լավ առաջընթացով։

«Միասին մենք լուրջ ջանքեր գործադրեցինք վերջնական համաձայնագրի համար մի շարք ուղեցույց սկզբունքներ սահմանելու համար», - հավելել է բանակցությունների միջնորդ հանդիսացող երկրի արտգործնախարարը։ 

Նրա խոսքով՝ կողմերը մեկնել են հետագա գործողությունների հստակ ծրագրերով։