Լրահոս
Միջազգային
16:27
16.02.26
89

Նոր հարձակումների են պատրաստվում ռուսները՝ Ուկրաինայում. Կիևն աջակցության փաթեթներ է ստանում ԵՄ-ից

Մյունխենի անվտանգության գլխավոր համաժողովն այս տարի անցավ առանց աղմկահարուց միջադեպերի, բայց հստակ ուղերձով՝ «հին աշխարհակարգն այլևս գոյություն չունի»: Մինչ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փորձում էր հավաստիացնել եվրոպացի գործընկերներին Վաշինգտոնի հանձնառության հարցում, Թրամփը շարունակում էր ցուցադրել իր հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ, իսկ Կիևն այս տարի խաղաղության հաստատման իրատեսական հեռանկար չի տեսնում՝ Մոսկվայի հետ բանակցությունների երրորդ փուլի նախաշեմին: