Լրահոս
Աշխարհ
10:35
03.02.21
56

Նավալնիին ազատազրկելու որոշումից հետո նրա աջակիցները Մոսկվայի մի շարք կենտրոնական փողոցներ են փակել

Img default alt hy

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո Մոսկվայի կենտրոնում նրա աջակիցները տարբեր փողոցներ են փակել ու փորձել կաթվածահար անել երթևեկությունը, tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ТАСС-ը:

Ոստիկանությունը Ռուսասատնի մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների է ձերբակալել:

Ձերբակալությունները սկսվել են Կրեմլի մոտակայքից: Ոստիկանության հրահանգով փակվել են Մոսկվայի մետրոպոլիտենի «Հեղափոխության հրապարակ», «Ալեքսանդրովյան այգի», «Թատերական» և մի շարք այլ կայարաններ: Ուժայինները փակել են նաև «Охотный Ряд» անվամբ առևտրի կենտրոնի մուտքը: