Լրահոս
Տարածաշրջան
13:49
17.02.26
316

ՆԱՏՕ-ի 38 անդամ երկրների ներկայացուցիչներ ժամանել են Բաքու

Img default alt hy

ՆԱՏՕ-ի 38 անդամ երկրների ներկայացուցիչներ ժամանել են Բաքու։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

«Խաղաղության գործընկերություն» ծրագրի շրջանակներում 2026 թվականի համար Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև Բաքվում անցկացվում է «Գործընկեր երկրների կարողությունների համատեղելիության ապահովման նախաձեռնություն – 2026» ուսումնական կուրսը։

Միջոցառմանը մասնակցում են 28 ադրբեջանցի ներկայացուցիչ և ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների 38 ներկայացուցիչ։