Լրահոս
Հասարակական
21:55
16.02.26
118

Մերժում ենք Վահագն Խաչատուրյանի հետ Աթենքում հանդիպումները․ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտե

Img default alt hy

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է արել․

«Մենք հետեւում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցին Աթենք եւ վերահաստատում, որ հայ–հունական պատմական բարեկամությունն ու բազմաոլորտ գործակցության զարգացումը բխում են երկու պետությունների եւ ժողովուրդների կենսական շահերից։ Պետական բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը ողջունելի է, ակնկալում ենք, որ այն կծառայի տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նության եւ ժողովուրդների բարօրության համար։

Միեւնույն ժամանակ Հայաստանի ներքին կյանքում արձանագրվող զարգացումները խորը մտահոգություն են առաջացնում։ Լրջագույն մտահոգության պատճառ է Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները։ Հոգեւորականների նկատմամբ հալածանքները վկայում են պետական լծակների օգտագործման մասին՝  ե­կե­ղեց­ու հե­ղի­նա­կու­թյու­նը խա­թա­րե­լու եւ ազ­գա­յին միաս­նա­կա­նու­թյու­նը տկա­րաց­նե­լու մի­տու­մով։

Այս պայմաններում մենք պատշաճ չենք համարում մասնակցել նախագահ Խաչատուրյանի հետ նախատեսվող հանդիպումներին՝ մերժելով այս ընթացքը»։