Լրահոս
Միջազգային
19:00
16.02.26
131

Մեծ պայթյուն կլինի՞. Իրանի հետ նոր հանդիպումից առաջ ԱՄՆ-ը նոր ավիակիր է մտցրել Պարսից ծոց

Ժնևում վաղը տեղի կունենա Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ ռաունդը: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր ժամանել է շվեյցարական այդ քաղաք: Նախքան բանակցությունները նա հանդիպելու է շվեյցարացի և օմանցի դիվանագետների հետ, մի շարք տեխնիկական հարցեր է քննարկելու ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ: Չնայած դիվանագիտական ջանքերին՝ շատ միջազգային դիտորդներ տարածաշրջանում մեծ պատերազմի վտանգ են զգում: