Լրահոս
Արցախ
12:03
17.12.20
71

Խծաբերդում գերեվարված անձանց տվյալները ճշտվում են

Img default alt hy

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ Հադրութի Խծաբերդ գյուղում ամենայն հավանականությամբ գերեվարված անձանց տվյալները ճշտվում են:

«ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր Արցախում  է՝ այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար:

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում էլ այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցություն առկա է, բայց խնդիրն ամբողջությամբ հանգուցալուծված չէ: Այդ հատվածում նաև ռուս խաղաղապահ զորքեր են տեղակայված: Ակնկալում ենք, որ առաջիկայում Հին Շենի հետ կապված հարցերը ևս վերջնական կլուծվեն»,- ասել է փոխվարչապետը:

Նա տեղեկացրել է, որ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայնման աշխատանքներ, այնտեղ է գտնվում նաեւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Տիգրան Ավինյանը հավելել է նաև, որ շարունակական աշխատանքներ են ընթանում Ադրբեջանում գտնվող հայ գերիների տվյալների ճշտման եւ հետագա փոխանակման ուղղությամբ: