Լրահոս
Իրավական
13:42
11.02.26
112

Կարգալույծ արված 2 հոգևորականների՝ Մայր աթոռի դեմ հայցադիմումները վերադարձվել են

Img default alt hy

Կարգալույծ արված 2 հոգևորականների` Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)` Մայր աթոռի դեմ հայցադիմումները վերադարձվել են։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումները հայցվորներին են վերադարձվել թերությունների պատճառով։ Առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել։ Հայտնում է News.am-ը:

Նման որոշում կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։