Լրահոս
Միջազգային
16:31
17.02.26
290

Կադրեր՝ երեկ մեկնարկած «Հորմուզի նեղուցի խելացի կառավարում» զորավարժություններից

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած «Ֆարս» լրատվական գործակալությունը կադրեր է հրապարակել երեկ Հորմուզի նեղուցում մեկնարկած «Հորմուզի նեղուցի խելացի կառավարում» զորավարժություններից։

Լրատվականի հաղորդմամբ՝ զորավարժության շրջանակներում, անվտանգության և նավարկությունն ապահովելու համար Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ մի քանի ժամով փակ են լինելու։

Հարկ է նշել, որ այսօր Իրանական լրատվականներում տեղեկություններ են տարածվել, որ առաջիկայում էլ, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություն են իրականացնելու Հորմուզի նեղուցում։