Լրահոս
Քաղաքական
14:43
17.02.26
168

Հստակ տեղեկություն ունենք, որ 40 տոկոսով աճել է ՀԷՑ-ի վթարների քանակը. Դավիթ Ղազինյան

Img default alt hy

Մենք շատ հստակ տեղեկություն ունենք, որ 40 տոկոսով աճել է վթարների քանակը։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Իրենք հայտարարում են, որ չի աճել, բայց մենք բոլորս՝ գոնե վիզուալ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Բայց ես պատասխանատվությամբ ասում եմ, որ ՀԷՑ-ում երկիշխանություն է, և մենք «ամեն ինչ գիտենք»:

Այս պարագայում՝ իրենք չեն կարող ոչ մի տեղ փախչել, իրենք կեղծ են, հանձնաժողովն էլ բնականաբար որևիցե բանի վրա ուշադրություն չի դարձնի, դրա հետևանքով էլ ունենք համատարած սուտ՝ խաբելու ու վարկաբեկելու հետ կապված»,- նշեց նա: