Լրահոս
Քաղաքական
18:00
17.02.26
65

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Img default alt hy

Այսօր ընդունել եմ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր և ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Զրուցակիցներիս հետ գոհունակությամբ ընդգծել ենք ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաշերտ աջակցությունը՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք հնարավորություններին»։