Լրահոս
Հայաստան
18:04
08.12.20
63

Հայոց Հայրապետի ուղերձին հետևել են նաև ատելության ու վիրավորանքի խոսքեր

Img default alt hy

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքում գրառում է արել:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձի հրապարակմանը հետևեցին բազում արձագանքներ, որոնց թվում նաև ատելության ու վիրավորանքի ուղղորդված խոսքեր։

Ցավ եմ ապրում՝ տեսնելով վերջիններիս բովանդակությունը և գրառումների որակը։  Ավելին չմանրամասնեմ։

Հայոց Հայրապետը աղոթում է իր զավակների և մեր Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար։

Փորձության այս պահին չմոռանանք բարեկրթության մասին, դրսևորենք զսպվածություն և սեր բոլորի նկատմամբ՝ անկախ տարաձայնություններից»։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին հորդորել՝  վայր դնել վարչապետի լիազորությունները