Լրահոս
Հասարակական
18:58
18.02.26
132

Հայտնի է Աջափնյակում կրակոցներից սպանվածի ինքնությունը. ով է նա. Armlur.am

Img default alt hy

Քիչ առաջ կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Աբել Աբելյան փողոցում։ Կրակոցների հետևանքով 7 քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» ԲԿ, որից մեկը վիրասրահում մահացել է։ 2 անձի վիճակը ծանր է, իսկ 3 անձ այս պահին վիրահատվում են։

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ կրակոցների հետեւանքով սպանվածը Երևանի բնակիչ Արսեն Վարդանյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։