Լրահոս
Մամուլի տեսություն
10:20
04.12.20
112

Հայաստանի հանրային մուլտիպլեքսում առանց մրցույթի սլոթեր կտրամադրվեն «Россия», «Культура», «1-й канал» հեռուստաալիքների. «Առավոտ»

Img default alt hy

«Առավոտը» գրում է, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվելու է զանգվածային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, որի նախագիծն արդեն պատրաստ է:

Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի հանրային մուլտիպլեքսում առանց մրցույթի սլոթերի տրամադրում ռուսաստանյան երեք հեռուստաալիքների՝ «Россия», «Культура», «1-й канал», որոնց լիցենզիայի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թ. հունվարին և որոնք այլևս չէին կարող մասնակցել մրցույթներին:

«Հիշեցնենք, որ համաձայն ս.թ. օգոստոսից գործող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ օտարերկրյա հեռարձակողները այլևս զրկված են լինելու մրցույթներին մասնակցելու իրավունքից և կարող են սփռել իրենց ծրագրերը հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական, միջկառավարական կամ միջազգային համաձայնագրերով: Օրենքի հեղինակները այս արգելքը հիմնավորում էին մի շարք հանգամանքներով, որոնցից մեկը մուլտիպլեքսի սլոթերի սահմանափակ քանակն էր: Եվ օտարերկրյա հեռուստաընկերություններին լիցենզիաների տրամադրումը կարող է զրկել մի շարք հայկական հեռուստաալիքներին հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու հնարավորությունից:

Ուստի, կարելի է ենթադրել, որ համաձայնագիրը կնքվում է ռուսական կողմի պահանջով. արդյունքում Հայաստանի հանրային թվային մեդիատարածքում կշարունակեն գործել ռուսաստանյան երեք հեռուստաալիքները:

Հետևաբար, հայկական հեռուստաալիքների համար նախատեսված եւ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հայտարարված սլոթերի քանակը կպակասի երեքով: Համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կնքվելու է մինչև դեկտեմբերի վերջ, քանի որ հաջորդ տարվա հունվարին Հանձնաժողովը ամփոփելու է մրցույթի արդյունքները»,-գրում է թերթը:

 

Մանրամասնները՝ թերթի այսօրվա համարում