Լրահոս
Քաղաքական
21:22
16.02.26
122

Հայաստան-Ադրբեջան ազատ ելումուտ. Բաքուն սպառնալիքներ է ուղարկում Երևան՝ խաղաղության կամրջով

Մեր պետության հասցեին Ալիևի հայտարարությունների կոշտության պատճառով շատ հայեր թերահավատ են, թե Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների երկխոսությամբ հնարավոր է վստահության մթնոլորտ ձևավորել երկու ժողովուրդների միջև: Հայաստան-Ադրբեջան «խաղաղության կամուրջներ» գցող քաղաքացիական նախաձեռնության հայ մասնակիցները, սակայն, լավատես են: Նրանք անցած շաբաթավերջին էին Հայաստանում հյուրընկալել իրենց ադրբեջանցի կոլեգաներին: Այդ նույն ադրբեջանիցներին Հայաստանի փորձագիտական որոշ շրջանակներ «ահաբեկիչ» են անվանում՝ հաշվի առնելով այն, որ նրանց մեջ կան ակտիվիստներ, որոնք կեղծ բնապահպանական լոզունգներով մասնակցել են Արցախի շրջափակմանը: