Լրահոս
Հասարակական
13:10
18.02.26
102

Հանրապետությունում վերջին 5 օրերին դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն

Img default alt hy

Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 5 օրերին հանրապետությունում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 17-ին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով, իսկ մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա երբևիցե դիտված առավելագույն արժեքները։