Լրահոս
Քաղաքական
18:55
10.12.20
58

Հանդուրժելով նիկոլիզմը՝ ակամայից «այո»եք ասում Արցախի կորստին ու նվաստացուցիչ կապիտուլյացիային. Էդուարդ Շարմազանով

Img default alt hy

Աժ նախկին փոխխոսնակ, ՀՀկ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հեղափոխություն» կոչվածի կործանարար հետեւանքները։

Երբ ասում էի 2018-ի «հեղափոխություն» կոչվածը չարիք է լինելու Հայաստանի համար՝ «դմբ-դմբ-հու» էիք անում ու հայրենիք ազատագրողներին «մերժում»։

Հողատուի «հեղափոխության» կործանարար հետեւանքները Արցախի մեծ մասի հանձնումն էր, 5000 նահատակները, 10.000-ից ավել վիրավորները, բազմաթիվ գերիներն ու անհետ կորածները և, իհարկե, ազերի թուրքերի այսօրվա շքերթը։

 

Հանդուրժելով նիկոլիզմը՝ ակամայից «այո»եք ասում Արցախի կորստին ու նվաստացուցիչ կապիտուլյացիային»։