Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:39
17.02.26
74

Գազային 5 միլիարդ դոլար կտա «Խաղաղության խորհուրդը». Վաշինգտոնի հավաքին կմասնակցի նաև Փաշինյանը

Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհուրդը» 5 միլիարդ դոլար է պատրաստվում հատկացնել Գազայի վերակառուցման գործին: Այն դեպքում, որ ավելի քան երկու տարի տևած արյունալի ու ավերիչ պատերազմից հետո ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և Եվրամիության գնահատականով, Գազան վերականգնելու համար նվազագույնը 70 միլիարդ դոլար է պետք՝ 14 անգամ ավելի 5 միլիարդից: