Լրահոս
Իրավական
18:55
19.02.26
236

Ես ունեմ համոզմունք, որ դուք ներքին տառապանք ունեք․ փաստաբանը՝ երեք Սրբազանների կալանքի որոշումն ընդունած դատավորին

Img default alt hy

«Մկրտիչ Սրբազան, Բագրատ Սրբազան և Արշակ Սրբազան․․․ երեք սրբազաններ, որոնց կալանքի որոշումները Դուք եք կայացրել։

Դուք չեք կայացրել Սրբազանների կալանքը վերացնելու որոշում։

Ես համոզմունք ունեմ, որ Դուք ՀԱՍԵ հետևորդ եք, ունեք ներքին տառապանք, ունեմ ներքին համոզմունք, որ դատախազներն ունեն ներքին տառապանք»։ Այս մասին դատական նիստում հայտարարեց Արամ Վարդևանյանը։

«Տառապանքը մարդու համար է, այո։ Ի դեպ, տառապանքի մեջ գտնվող մարդիկ ունեն ցանկություն հանդիպելու սրբազանի, ասել՝ Աստված օգնական»,- ասաց նա։