Լրահոս
Միջազգային
14:57
17.02.26
347

Չնայած ամերիկյան նավերը վտանգավոր են, սակայն ավելի վտանգավոր են այն զենքերը, որոնք ունակ են խորտակելու այդ նավերը․ Խամենեին՝ Թրամփին

Img default alt hy

Ժնևում ընթացող ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններին զուգահեռ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին այսօր հանդիպել է Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում Ալի Խամենեին ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալից ելույթներին, զգուշացրել է, թե չնայած ամերիկյան նավերը վտանգավոր են, սակայն ավելի վտանգավոր են այն զենքերը, որոնք ունակ են խորտակելու այդ նավերը։

Հարկ է նշել, որ այսօր Ժնևում Օմանի դեսպանատանը, մեկնարկել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։