Լրահոս
Իրավական
22:05
12.02.26
141

Ցավերից գանգատվող Վարդան Ղուկասյանը չի գնացել դատարան. նրան հարկադրաբար կներկայացնե՞ն

Գյումրիի քաղաքապետի գործով դատական նիստին այսօր ներկա չի եղել Վարդան Ղուկասյանը: Նա դիմում-բողոք է ուղարկել, որ առողջական վիճակը թույլ չի տալիս դատին մասնակցել: Դատը հետաձգվել է՝ հաջորդ նիստը նշանակվել վաղը։ Դատարանը որոշել է, որ եթե Ղուկասյանը վաղը չներկայանա դատին, նրան հարկադրաբար կբերեն դատարան: