Լրահոս
Քաղաքական
00:56
04.12.20
73

Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Արման Թաթոյան

Img default alt hy

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում  հետևյալ գրառումն է կատարել.

«Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանում ներկայացված բոլոր դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին եմ ներկակացրել հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը՝ մասնագիտական մշակված ապացույցներով ու վերլուծությամբ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են այդ գործընթացը, առաջացնում են խոչընդոտներ՝ հայ հասարակությունում լարվածությունը մեծացնելու ու հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով: Ներկայացրել եմ, որ նույն համոզմունքն ունի նաև Արցախի գործընկերս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ միասին հիմնավորել ենք, որ այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է»,- գրել է նա: