Լրահոս
Քաղաքական
18:32
09.12.20
50

Աթոռակռիվ անում են բացառապես իշխանությունները և անձամբ Փաշինյանը. Արթուր Վանեցյան

Img default alt hy

Հայաստանն այսօր գտնվում է ազատ անկման մեջ և եթե շատ արագ դա չդադարեցվի, արդյունքը լինելու է կործանումը, Երևանում իրականացվող անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրոների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե ինչու հրաժարական չի տալիս Փաշինյանը, արդյոք քաղաքացիական բախումների վտանգ չկա, Արթուր Վանեցյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է մեկ նպատակով՝ պահպանել իր իշխանությունը:

«Մեզ մեղադրում են աթոռակռվի մեջ, մենք աթոռակռիվ չենք անում, աթոռակռիվ անում են բացառապես իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը: Իսկ քաղաքացիական բախումներ հրահրելու կոչով հանդես է եկել Փաշինյանը, երբ նա գիշերը, անկայուն, հոգեկան վիճակում գտնվելով, հայտարարեց՝ տղերք, հավաքվենք, գնանք վնգստացողներին պատերի տակ սատկացնենք: Մենք մեր բողոքի ակցիաներն իրականացվելու ենք մինչև վերջ ու վճռական հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, քաղաքացիական պատերազմ հրահրողը մեկ մարդ է և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- շեշտեց նա:

Արթուր Վանեցյանը հավաստիացրեց, որ իրավապահ համակարգը, նաև պետական ողջ համակարգը, չի ենթարկվում Փաշինյանին: «Նա այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, բայց իրականում որևէ հենարան չունի պետական համակարգում, պետական համակարգն ամբողջությամբ զզված է նրանից և սպասում են օր առաջ նրանից ազատվելուն: Փաշինյանի հենարանը մնացել են անհասկանալի փոքրաթիվ մարդիկ, որոնք ագրեսիվ պահվածք են ցուցաբերում և փորձում են թվացյալ իրավիճակ ստեղծել, թե նա ունի աջակիցներ, սակայն փաստն այն է, որ նա չունի աջակիցներ»,- շեշտեց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ նման տեսակետ էր հայտնել նաև Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցություններից ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: