Լրահոս
Միջազգային
18:08
17.02.26
78

Արյունալի պատերազմը դադարեցնելու հերթական փորձը. ռուսները, ուկրաինացիներն ու ամերիկացիները՝ Ժնևում

Մոտ կես ժամ առաջ Ժնևում սկսվել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը: Նախորդ երկու փուլերը տեղի էին ունեցել Աբու Դաբիում: Հայտնի չէ՝ ինչու է որոշվել փոխել հանդիպման հասցեն: Բանակցությունները փակ ռեժիմով են: