Լրահոս
Հասարակական
23:46
23.02.26
151

Արդյո՞ք ՔՊ անդամ, պաշտոն զբաղեցնող անձ, նիկոլական աստվածաբանության կրո՞ղ մեկը կարող է կնքահայր լինել․ Գեղարդ Հովհաննիսյան

Img default alt hy

Գեղարդ Հովհաննիսյանը գրում է․

«Հարգելի պարոն Ռուբեն Ռուբինյան, խնդրեմ կարդացեք հետևյալը.

(Կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլակրոնները, այլադավանները, մկրտվողի հայրը, եղբայրը կամ պապիկը ):

Հիմա հարց. Ըստ Ձեզ, ՔՊ որևէ պաշտոնյա, Ձեզ գաղափարակից որևէ մարդ, նիկոլական աստվածաբանության որևէ հետևորդ, տեղավորվու՞մ է արդյոք այս կանոնի մեջ։

Շտապեմ պատասխանել` ի փոխան Ձեր չափազանց անտեղյակ ընկալումներով լի մտքերի. Բոլոր նրանք, ովքեր մերժում են Լուսավորչի Գահի Գահակալ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և չեն ընդունում որպես Հայրապետ` այլադավան են ( ինչը նշանակում ` այլ դավանանք, հավատք, ընկալում, պատկերացում, Եկեղեցու կարգից և կանոնից շեղում ), իսկ այլադավանությունը` Ընդհանրական Քրիստոնեական Եկեղեցում բնորոշվում է որպես հերձված. ( ճշմարտությունից, իրականությունից, Եկեղեցու Կարգից շեղում )։ Եթե որևէ մեկը դեմ է Եկեղեցու կարգին, կանոնին, Եկեղեցու Հովվապետին, ապա ինչպե՞ս կարող է վկայել կամ հոգ տանել իր սանիկի` հոգեզավակի, քրիստոնեական կյանքի ճշմարիտ ընթացքի և կանոներով ապրելու համար։ Չե՞ք կարծում, որ Ձեզ բնորոշ է հակառակությունը, բաժանումը, կեղծիքը, սուտը, օտարամոլությունը, հակականոնական ընթացքը...

Նորից նույն հարցը. Արդյո՞ք ՔՊ անդամ, պաշտոն զբաղեցնող անձ, նիկոլական աստվածաբանության կրո՞ղ մեկը կարող է կնքահայր լինել։

հ.գ. փորձեցի շատ պարզ և հասարակ գրեմ, որ գոնե այս անգամ հասկանալի և տեսանելի լինի` ձեր բոբիկ միտքը և անտեղյակությունը...