Լրահոս
Միջազգային
16:17
18.02.26
84

ԱՄՆ-ը մահաբեր պատերազմ է սկսել թմրանյութեր տեղափոխող նավերի դեմ

Խաղաղ չէ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում և Կարիբյան ավազանում: Միացյալ Նահանգները ջրային մենամարտ է սկսել թմրանյութ տեղափոխող նավերի դեմ: 11 մարդ է զոհվել: Դեռ սեպտեմբերին սկսած «Հարավային նիզակ» օպերացիայով Վաշինգտոնը մտադիր է կասեցնել թմրամիջոցների մուտքը Նահանգներ: Սակայն մինչև հիմա որևէ ապացույց չի ներկայացվել, որ նավերում թմրամիջոց է եղել: