Լրահոս
Քաղաքական
18:14
03.02.21
73

«Ամեն ամիս ինքդ քեզ շքանշանի ներկայացնելը բարոյականությունից զուրկ է». Սեյրան Օհանյան

Img default alt hy

Երբ 1992-94 թվականներին Արցախում պատերազմ էր, Շիրակի մարզի կամավորական ջոկատները թողնելով իրենց հարազատներին փլատակների տակ՝ հասնում էին ու արցախցու հետ առաջին գծում մարտնչում էին։ Երբ այստեղ երկրաշարժ էր, իսկ Արցախում պատերազմ, Արցախում թողնելով մարտական գործողությունները, աշխատանքային ջոկատները մեկնում էին Շիրակ՝  օգնելու մեր համերկրացիներին։ news. am-Ի փոխանցմամ, այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Գյումրիում մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Պետական-կառավարման համակարգը բավականին բարդ, դժվար եւ նաեւ փորձառու մարդկանց համար բավականին ուսանելի համակարգ է։ Այդտեղ կարող են հաջողությունների հասնել այն մարդիկ, որոնք փորձառու են, որոնք  բոլոր աստիճանակարգերով անցել են, որոնք գիտեն՝ ում հետ ինչպես աշխատել, որոնք տիրապետում են մարդկային ռեսուրսների կառավարման տեսությնաը։ Մարդկային ռեսուրսների կառավարումն ամենադժվարն է, որովհետեւ յուրաքանչյուրը մի անհատականություն է, յուրաքանչյուրի հետ առանձին մոտեցում է պետք ցուցաբերել, որ կարողանանք հասնել հաջողությունների»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2018 թվականին իշխանության եկածները հուսադրող էին, սակայն հետագա հետեւությունների արդյունքում հասկանալի է եղել, որ այդ մարդկանց թվացել է՝ աթոռների զբաղեցումն է կարեւորը. «Իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականին, բոլորս կարծում էինք, որ եկել են ուժեր, որոնք, հաշվի առնելով նախկին ձեռքբերումները, հաշվի առնելով նաեւ այն թերությունները կկառուցեն մեր զարգացումը։ Իշխանության եկան մարդիկ, որոնք բավականին հուսադրող էին։ Հետագա հետեւությունների ընթացքում եկել եմ այն եզրակացությանը, որ այդ մարդանց թվացել է աթոռների զբաղեցումն է կարեւորը, մնացածը հենց այնպես հալած յուղի նման անցնելու է ու գնան առաջ։ Կառավարման համակարգով անցած մարդիկ գիտեն, որ հաջողությունների համար, այն էլ մեր պայմաններում, զօրուգիշեր աշխատել է պետք։ Որ իրենք աշխատանքը ցույց տան, փորձեցին համեմատություններ անել հնի ու նորի, այդ համեմատության մեջ բավականին բացասական գործունեություն ունեցան հին արժեքների ոտնահարման ուղղությամբ։ Վտանգի պահին մենք միասնական ենք, բայց մեր պատմության ընթացքում հետեւյալ հետեւությունն ենք արել, որ խաղաղ պայմանները ոչ միշտ է որ օգտագործել ենք ապագա վտանգներին դիմագրավելու համար։ Բայց այս 30 տարվա պատմությունը մեր նախկին բոլոր ժամանակահատվածներից տարբերվում է նրանով, որ մենք կառուցել ենք պետություն եւ վատ թե լավ ինչ-որ ձեւ առաջ էինք ընթանում»։

Օհանյանը շեշտեց, որ այսօր եթե իշխանավորներն ինչ-որ մի հաջողությունների են հասնում, ապա նախկինում ձեռք բերված գոնե միջին հատվածներում այն քրտնաջան աշխատողների, այն հայրենիքի նվիրյալների աշխատանքի արդյունքն է.

«Նրանք Կառավարության կառուցվածքը փոխեցին եւ հատկապես այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, էներգետիկ համակարգը, ենթակառույցները, ենթարկեցնելով անփորձառու մարդկանց, այդ ոլորտում չունեցանք հաջողություններ»։

Անդրադառնալով կառավարման համակարգում հաճախ պարգեւավճարներ բաժանելուն՝ նախկին նախարարն ասաց, որ պատգեւավճարը նման է շքանշանի. «Ամեն ամիս ինքդ քեզ ներկայացնես շքանշանի, դա ոչ թե սխալ է, դա նաեւ բարոյականությունից է դուրս։ Ես գտնում եմ, որ այս 2,5 տարիների, նաեւ նախկինում, նաեւ այսօր պարգեւավճարներ ստանալու կարիք ունեն գոնե ամենակարեւոր ուղղությունները՝ ուսուցիչներ, բժիշկներ, զինվորականներ, որոնք այս դժվարին վիճակում աշխատում են։ Կառավարման համակարգում, որտեղ ոչ մի հաջողություն չկա, ոչ մեկն իրավունք չունի պարգեւավճարներ ստանալ, առավել եւս իրենք իրենց գրեն այդ պարգեւավճարները։ Թվում էր՝ որոշակի ուշադրության կենտրոնում է բանակը, բայց բավականին ոչ հեռանկարային եւ ոչ լուրջ քայլեր ազդեցություն են ունեցել բանակի, հրամանատարական կազմի, բանակի կառուցվածքի եւ նրա զորահավաքային ռեսուսրների վրա եւ այդ ամենը բերել է նաեւ որոշակի կարգապահական անկման, էլ չեմ խոսում եկեղեցու ու մշակույթի ոլորտի նկատմամբ վերաբերմունքի մասին»։