Լրահոս
Քաղաքական
19:58
16.02.26
118

Ալիևը հեգնում է «Խաղաղության խաչմերուկը» և պնդում ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը

Ադրբեջանի նախագահը հեգնանքով է խոսում Փաշինյանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, բացառում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ներում շնորհելու հնարավորությունը, նորից պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը ու հույս հայտնում, թե այս տարի կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը: Մյունխենի անվտանգության համաժողովում Ալիևի արած հայտարարությունները, ըստ Հայաստանի խորհրդարանական ընդդմիության, կասկած չեն թողնում՝ այն, ինչ Փաշինյանը ներկայացնում է որպես խաղաղություն, զինադադար է կախված Ադրբեջանի նախագահի կամքից: