Լրահոս
Քաղաքական
19:55
19.02.26
399

Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներով․ «Սպուտնիկ Արմենիա»

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ–ից վերադարձել է ավելի քան կես մլն դրամ ընդհանուր արժեքով նվերներով։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Այս մասին փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Ալեն Սիմոնյանի ներկայացրած տեղեկությունների համաձայն` փետրվարի 4-7–ը Մոսկվա կատարած այցի ընթացքում նա հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել.

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից` 149.658 դրամանոց ժամացույց (Դաշնության խորհրդի լոգոտիպով)` իր զարդատուփով և 249.430 դրամ արժեքով նկար` «Ձմեռային անտառ» անվանումով, «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից ստացել է հուշանվերներ` ռեակտորի արձանիկ և մատրյոշկա` ընդհանուր 159.635 դրամ արժեքով։

Նշենք, որ նվերների արժեքները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվում են ըստ նվիրատուների տրամադրած տվյալների, իսկ ՀՀ դրամով հաշվարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի` տվյալ օրվա դրությամբ սահմանած փոխարժեքով։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր փետրվարի 4–7-ը։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրման պահանջների համաձայն՝ պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 60 000 դրամը գերազանցող բոլոր նվերները։