Լրահոս
Հասարակական
17:24
18.02.26
580

Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով 7 քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» ԲԿ, 1 հոգի մահացել է, 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Img default alt hy

Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։

«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 հոգի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Նախնական տվյալներով հրազենային վերքեր են՝ հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Մնացած վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվում»,-ասաց Աշոտ Կուրղինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։