Լրահոս
Քաղաքական
13:00
11.02.26
280

4-5 բարձրաստիճան սպա կանգնած է, ամեն մեկի հագին տարբեր «բատինկա». Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Պարոն Պապիկյան, օրերս նոր մոդուլային զորամասի բացման  ժամանակ, աչքովս ընկավ շարք կազմած բարձրաստիճան զինվորականների բատինկաները: Եթե նայեք լուսանկարները, կտեսնեք, որ ամեն մեկի հագին տարբեր բատինկաներ են: Այս մասին ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հրամանը տվել եք, որ սպիտակ բատինկաներ պետք է հագնեն, բայց որտեղի՞ց այդ բատինկաները, ով որ խանութից կարողանում է, գտնում է:

Զինված Ուժերում ստեղծված են անհավասար պայմաններ: Դիցուք՝ այսօրվա քննարկումը ԱԺ-ում լսող թիկունքային ծառայության այն զինծառայողները, որոնց ատեստացիայի հերթը դեռ չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիա անցածը»,- նշել է նա։