Լրահոս
Հասարակական
20:16
26.04.26
247

Զայրույթից խեղդվում են մարդիկ. իշխանության շքեղ կյանքը, պետական ահռելի պարտքը և քաղաքացու ծանր օրերը

Առաջին անրաժեշտության ապրանքների գրեթե ամենամսյա շեշտակի թանկացումը, կոռուպցիայի օրինականացում դարձած պարգևավճարային ֆոնդերը, ձնագնտի էֆեկտով մեծացող պետական պարտքը այն գործոններն են, որ օգնում են պարզ քաղաքացուն հասկանալ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը փոքր չէ, տասնյակ բնակավայրեր դատարկ են, ընդհանրապես, մեր պետությունը թերբնակեցված է: Փաշինյանը դա ասել է, իհարկե, նկատի ունենալով այն, թե իբր բարեկեցությունը բարձրացնելով հնարավոր է ներգաղթի հասնել ու բնակեցնել թերբնակեցված տարածքները: Մարդիկ, սակայն, ընկալել են սա իբրև նոր մեսիջ՝ դեռ 29 743 քառակուսի կիլոմետրն էլ շատ է ձեզ: