Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:04
19.02.26
133

Վրաստանը դրական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումը

Img default alt hy

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին İmedi լրատվականին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը դրական իրադարձություն է տարածաշրջանի համար և միայն կմեծացնի դրա կապող նշանակությունը: Ըստ նախարարի՝ Թբիլիսին այդ երթուղիները չի դիտարկում որպես մրցակից Վրաստանով անցնող ճանապարհներին, քանի որ նոր ուղղությունների հայտնվելը չի կարող նվազեցնել Վրաստանի յուրահատուկ դերն ու գործառույթը:

Բոչորիշվիլին նաև նշել է, որ որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ նսեմացնելու Վրաստանի ռազմավարական նշանակությունը, սակայն վրացական երթուղին մնում է անփոխարինելի: Նա ընդգծել է, որ անկախ նոր նախագծերից, Վրաստանը հաստատուն կերպով պահպանում է իր կարևորագույն դիրքը համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա: