Լրահոս
Հասարակական
10:40
19.02.26
151

Վրաերթ` Երևանում. տուժածը պարեկ է

Img default alt hy

Րոպեներ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանի Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկում։

Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ տուժածը ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակից է։

Կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է բժշկական կենտրոն։

Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից News.5tv.am-ին հայտնեցին, որ վրաերթի ենթարկված պարեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նրա կյանքին վտանգչի սպառնում։

ՆԳՆ ոստիկանությունից նաև հաստատեցին, որ նա վրաերթի է ենթարկվել Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում ծառայություն իրականացնելու ժամանակ։