Լրահոս
Արցախ
12:21
05.01.21
85

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Img default alt hy

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին՝ հունվարի 4-ին, Հադրութ, Ջաբրայիլ ուղղություններից 9 աճյուն է հայտնաբերվել, որից 3-ը՝ քաղաքացիական անձի, հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քաղաքացիական անձանց՝ 2 կնոջ և 1 տղամարդու մարմինները հայտնաբերվել են Հադրութ քաղաքից։ 

Մինչև այսօր հայտնաբերվել է 1184 մարմին, որոնողական աշխատանքները կշարունակվեն Թալիշ, Մատաղից, Հադրութ եւ  Ֆիզուլի ուղղություններում։