Լրահոս
Արցախ
15:04
02.12.20
75

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի հերոս Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: «Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ստեղծված իրավիճակի հաղթահարմանը և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտրանք չկա, ուստի, հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության, պետք է գործադրենք բոլոր ջանքերը»:

Հիշեցնենք, որ երեկ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր հրապարակել, որտեղ մասնավորապես  նշել էր. «Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները։ Սա պարտադիր պայման է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե բանակը, ոչ թե հայը, և պարտությունը պետք է դառնա դաս»: