Լրահոս
Հասարակական
23:22
29.04.26
189

Վախը չի անցնում Բյուրեղավանում. ի՞նչ են գտել խմելու ջրի մեջ

Ռոտավիրուս, ադենովիրուս արսափազդու անուններով ախտածիններ են հայտնաբերվել Բյուրեղավանում նմուշառված խմելու ջրում: Քննչական կոմիտեն «Հայլուր»-ին հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության հատկանիշներով: Այդ դեպքում ի՞նչ հիմքով էր Վեոլիա ջուրը համաճարակի առաջին օրը հայտարարել, թե ջրում շեղումներ չեն հայտնաբերվել: Բյուրեղավանցիները թունավորման դեպքերից 1 շաբաթ հետո էլ ծորակից ջուր չեն խմում: