Լրահոս
Աշխարհ
13:09
07.01.21
74

Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել

Img default alt hy

Վաշինգտոնում բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել, հայտնել է տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին, փոխանցում է tert.am-ը՝ հղում անելով Independent-ին։

 «Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել է Կոնտին:

 Նրա խոսքով՝ երեք անձինք զոհվել են պատահարների հետևանքով, որոնք «շտապ բժշկական օգնություն էին պահանջում»:

 Նշվում է, որ բոլոր մահացածները չափահաս են եղել։

 Կոնտին հավելել է, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 52 մարդ:

 Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր:Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել: