Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:00
28.04.26
187

Վառվում է հեղուկ գազի շուկան. Պուտինն է պատժո՞ւմ, թե՞ Փաշինյանի կաբինետը լավ չի աշխատում

Հեղուկ գազի դեֆիցիտի 4-րդ օրը Էկոնոմիկայի նախարարությունը խախտել է լռությունը այս հարցով ու ֆեյսբուքյան գրառմամբ քաղաքացիներին հորդորել խուճապի չմատնվել: Ըստ նախարարության՝ Լարսի անցակետում կուտակումների պատճառով են հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները ուշանում: Նախարարությունում համոզված են՝ մարդիկ չպետք է «խուճապային գնումներ անեն»: «Գազ պետք է լինի, որ գնենք»,- ասում են վարորդները՝ գազալցակայանների ամեն ժամ երկարող հերթերում: